Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Կլոր սեղան–քննարկում՝ հայ, ռուս և բելառուս գործընկերների մասնակցությամբ
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում մարտի 30–ին տեղի ունեցավ գիտագործնական կլոր սեղան–քննարկում հայ, ռուս և բելառուս փորձագետների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժի պետ Աննա Պետրոսյանը, Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետ Յուրի Ժավորնիկովը (տեսակապով)։ Քննարկումը վերաբերում էր դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների խնդիրներին, օգտագործվող մեթոդներին, ինչպես նաև նորագույն սարքավորումների կիրառմանն առնչվող հարցերին։ Քննարկվեցին համատեղ գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների պատրաստմանը և հրապարակմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվեց բուսաբանական փորձաքննություններին առնչվող համատեղ բառարանի, ինչպես նաև բուսաբանական ոլորտին վերաբերող մեթոդական ձեռնարկի խմբագրական աշխատանքների ընթացքը։
Հայ և բելառուս փորձագետները կիսվեցին դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների բնագավառում իրականացվող փորձաքննությունների իրենց փորձով։ Անդրադարձ կատարվեց ոլորտում առկա նորմատիվ իրավական ակտերին, տեղեկատու և մեթոդական գրականությանը, փորձաքննությունների անցկացման կարգին, ինչպես նաև դեպքի վայրի զննության ընթացքում կիրառվող մեթոդներին և դենդրոխրոնոլոգիական նմուշների վերցման առանձնահատկություններին։ Պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակելու նման ձևաչափով քննարկումները և դիտարկել համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները՝ ի նպաստ մեր երկրներում դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
28 Դեկտեմբեր 2016